07
09, 2009

Նախագահ Սարգսյանի պատասխանը “Ռեգնում” լրատվական գործակալության հարցին` Խորվաթիայի Նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում

album picture
Պարոն Նախագահ, երկու արձանագրությունների նախաստորագրմամբ հայ-թուրքական քաղաքական երկխոսությունը, կարծեք, նոր փուլ է մտնում: Ո՞րն է Ձեր ակնկալիքն այս փուլում:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման իմ նախաձեռնությունը երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ էր, հարաբերություններ, որոնք հարիր են 21-րդ դարին: Այժմ մեր երկրներում սկսվել է այդ փաստաթղթերի ներքաղաքական քննարկումների փուլ: Մենք առաջին անգամ մեր հասարակության քննարկմանն ենք ներկայացնում միջազգային պայմանագիր` մինչ դրա ստորագրումը: Համոզված եմ, որ հիմա ամեն ինչ կախված է երկու երկրների քաղաքական ուժերի և առաջին հերթին ղեկավարների քաղաքական հեռատեսությունից ու քաղաքական կամքից: Մենք կամ ճանապարհ ենք բացում դեպի նոր Հարավային Կովկաս, կամ մեր տարածաշրջանում խորացնում ենք հակասությունները, անվստահությունը և թշնամանքը: Ես հույս ունեմ, որ մենք կընտրենք առաջին ճանապարհը:

← Վերադառնալ