«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը շնորհվում է պետական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաև հումանիտար բնագավառներում նշանակալի նվաճումների և մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանն ունի երկու աստիճան`

  1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան.
  2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները և դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ՝ Հայաuտանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները և դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ՝ Հայաuտանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք` հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում՝ Տիգրան Մեծի և Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշաններից հետո:

← Վերադառնալ