19
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Մատենադարանի նոր մասնաշենքի հիմնարկեքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Մատենադարանի նոր մասնաշենքի հիմնարկեքին:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի խոսքով, ՙնոր մասնաշենքի կառուցումը մեր նորանկախ երկրի պատմության մեջ կարեւոր իրադարձություն է, վերջին տասնամյակների գիտամշակութային ամենախոշոր ծրագիրը, որին ի սկզբանե հավանություն է տվել նախագահ Սերժ Սարգսյանն ու գլխավորել այն: Այս շինարարությունը հզոր ազդակ կդառնա եւ կզորացնի մեր հոգեւոր ու գիտական ներուժը, այլ կենտրոնների զարգացումը":

Մատենադարանի նոր մասնաշենքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր հերթին նշել է, որ "ՙսա նոր կառույց չէ, այլ 20 տարի կանգնած, տառապած, կիսատ կառույց է, որն այսօր հնարավորություն ունենք կառուցելու եւ ավարտին հասցնելու":

← Վերադառնալ