09
10, 2008

Նախագահ Սարգսյանը կմասնակցի ԱՊՀ եւ ԵվրԱզԷՍ-ի գագաթնաժողովներին

album picture

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին մեկնել է Բիշկեկ` մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստերին:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստը կբացվի պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Համագործակցության ղեկավարները կքննարկեն մինչեւ 2020 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության, էներգետիկայի ոլորտում համագործակցությունը 2009 թվականին ԱՊՀ անդամ երկրների փոխգործակցության առանցքային ուղղություն դիտելու վերաբերյալ նախագծերն, ինչպես նաեւ ԱՊՀ հետագա զարգացմանը, տարբեր ոլորտներում անդամ երկրների գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ղրղզստանի մայրաքաղաքում նախագահ Սարգսյանը կմասնակցի նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստի աշխատանքին: Այդ կազմակերպությունում Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակով:



← Վերադառնալ