31
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Կ.Դեմիրճյանի անվան վերանորոգված մարզահամերգային համալիրի բացմանը

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 31-ին մասնակցել է Կ.Դեմիրճյանի անվան հիմնանորոգված մարզահամերգային համալիրի բացման արարողությանը:

Նախագահը շրջել է վերանորոգված համալիրի սրահներում, ծանոթացել նոր հնարավորություններին: Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում կառուցվել է նոր, ժամանակակից կաթսայատուն, անցկացվել է գազատար, ներդրվել են հակահրդեհային, ջեռուցման, անվտանգության, կապի արդիական համակարգեր, վերակառուցվել են շուրջ տարին գործելու հնարավորությամբ սահադաշտը, համերգային սրահները, կոնֆերանսների դահլիճը:

Մարզահամերգային համալիրի վերանորոգումն իրականացվել է ռուսական «ԲԱՄՈ» ընկերության կողմից, երեք տարվա ընթացքոմ ներդրել է 42 միլիոն ԱՄՆ դոլար:

← Վերադառնալ