29
12, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հանրապետության լավագույն մարզիկների մեծարման երեկոյին

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 29-ին մասնակցել է Հանրապետության լավագույն մարզիկների մեծարման երեկոյին:

Շնորհավորելով մարզիկներին ու մարզիչներին, բոլոր ներկաներին` Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, Սերժ Սարգսյանը մաղթել է, որ մեր մարզիկները 2009 թվականին առողջ, ուրախ եւ երջանիկ լինեն, որպեսզի կարողանան իրենց հաջողություններով մեր ժողովրդին ուրախացնել:

Ըստ երկրի ղեկավարի, փոքր ժողովուրդների համար ընդհանրապես, եւ մեզ համար մասնավորապես, սպորտը նաեւ այլ նշանակություն ունի, եւ այն գործիքներից մեկն է, որ մեր ժողովրդին ճանաչելի է դարձնում ողջ աշխարհում:

Երեկոյի ընթացքում Նախագահը նաեւ պարգեւներ հանձնել Հայատանի այս տարվա տասը լավագույն մարզիկներին:

← Վերադառնալ