12
01, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ներում շնորհելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2008թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, տեղափոխելու, կրելու, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար 2-4 տարով դատապարտված ինը անձանց` Եղիշե Գրիգորյանին, Կարեն Թարխանյանին, Ավետիք Ղռեջյանին, Կառլեն Մանուչարյանին, Արմեն Մովսիսյանին, Հարություն Մկրտչյանին, Նորիկ Հարությունյանին, Սարգիս Պարունակյանին, Ռաջու Պետրոսյանին ներում շնորհելու մասին:

Հանրապետության նախագահը ներման հրամանագիր ստորագրելու որոշումը կայացրել է` հաշվի առնելով ինչպես դատապարտվածների կողմից ՀՀ Նախագահին ուղղված ներման խնդրագրերն, այնպես էլ` նախկինում դատապարտված չլինելը, քրեական գործի եւ այլ`ընտանեկան ու առողջական հանգամանքները:

← Վերադառնալ