Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
13
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Հայաստանը ներկայումս նախագահում է այս Կազմակերպությունում եւ ՀԱՊԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է Կազմակերպության հերթական գագաթնաժողովի նախապատրաստման, օրակարգի ձեւավորման հետ կապված հարցեր:
Հայաստանի նախագահը կարեւորել է ՀԱՊԿ գործունեության մշտական կատարելագործումը, եւ նշել, որ այն թույլ կտա ավելի արդյունավետ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին: Ըստ Սերժ Սարգսյանի, հենց այդ նպատակին էր ուղղված Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների`անցած տարվա դեկտեմբերին Ղազախստանում կայացած ոչ պաշտոնական հանդիպումը:
ՀԱՊԿ գործունեության առանցքային ուղղություն համարելով ռազմական-քաղաքական փոխգործակցությունը, երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը համատեղ աշխատանքը կոորդինացնելու, գործակցության ներուժն ավելի լիարժեք ու արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:
Խոսվել է նաեւ Կազմակերպության առջեւ ծառացած հիմնական խնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին: