Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
14
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան տիկին Նինինգ Սունինգսիհ Ռոխադիաթը (Nining Suningsih Rochadiat) (նստավայրը` Կիեւ):
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նա իր մեծ նպաստը կբերի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է Հարավ-Արեւելյան Ասիայի երկրների եւ այդ տարածաշրջանում մեծ դերակատարություն ունեցող Ինդոնեզիայի հետ հարաբերությունների ընդլայնումը:
Դիվանագետը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը տարեցտարի աճում է:
Գործարար կապերի խթանման համար կողմերն առաջնային են համարել տեղեկատվության փոխանակումը եւ ակտիվ շփումները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ մի շարք տարածաշրջանային խնդիրների, կարեւորել են փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ դրա հետեւանքների շուրջ: