Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
19
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Չեխիայի գլխավոր դատախազ տիկին Ռենատա Վեսեցկային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի գլխավոր դատախազ տիկին Ռենատա Վեսեցկային:
Հանրապետության Նախագահն ասել է, որ վերջերս է եղել Չեխիայի մայրաքաղաքում եւ խիստ տպավորված է այն հաջողություններից, որոնց հասել է այդ երկիրը: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը եւս ձգտում է մերձենալ Եվրոպային եւ ապրել եվրոպական չափանիշներով, այդ թվում` նաեւ իրավապահ ոլորտում: Նա կարեւորել է Հայաստանի եւ Չեխիայի գլխավոր դատախազների կողմից ստորագրված համագործակցության մասին հուշագիրը:
Տիկին Ռենատա Վեսեցկան Հուշագիրը համարել է երկու երկրների դատախազությունների փոխգործակցության հիմնաքարը: Նա կարեւորել է նաեւ միմյանց միջեւ փորձի փոխանակումն ու իրավական օգնությունը:
Հանրապետության Նախագահն ու Չեխիայի գլխավոր դատախազը համաձայնել են, որ Հուշագրի առաջնային ուղղությունների իրականացումը կնպաստի դատախազական մարմինների գործունեության բարելավմանը` տարբեր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը եւ այլն: