27
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգեւներ եւ կոչումներ է հանձնել Հանրապետության տոնի կապակցությամբ

album picture
album picture
album picture
album picture
album picture
Հանրապետության տոնի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պետական պարգեւներ եւ կոչումներ է հանձնել պետական գործիչների, գիտության, մշակույթի, արվեստի, ճարտարապետության, առողջապահության, լրագրության բնագավառների մի խումբ ներկայացուցիչների, ովքեր պարգեւատրվել էին երկրի ղեկավարի մայիսի 26-ի հրամանագրերով:

Իր շնորհավորական խոսքում Նախագահ Սարգսյանն ասել է.

“Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Արդեն բարի ավանդույթ է դարձել Հանրապետության տոնի առթիվ հայրենիքի բարձր պարգեւներ հանձնել նրանց, ովքեր իրենց գործով ու ձեռքբերումներով նպաստում են մեր երկրի համակողմանի զարգացմանը:

Համոզված եմ, որ հենց նման արժանավորների աշխատանքի ու նվիրումի շնորհիվ է, որ հասարակությունները հասունանում են, բարձրանում զարգացման նոր` ավելի բարձր աստիճանի: Նման անհատների շնորհիվ է, որ հասարակությունները ձեւավորում են չափանիշներ: Չափանիշների նշաձողը բարձր պահելը առաջընթացի լավագույն միջոց է:

Ես սրտանց շնորհավորում եմ պարգեւատրվածներին եւ մաղթում նորանոր հաջողություններ իրենց առաքելությունը կատարելու ճանապարհին”:

← Վերադառնալ