Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
07
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մեր երկրում ԱՄՆ-ի դեսպանություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային տոնի` Անկախության օրվա առիթով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպանատուն եւ շնորհավորել դեսպանության բարձրաստիճան աշխատակիցներին անկախության 233-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում մասնավորապես նշել է. "Ցանկանում եմ Միացյալ Նահանգներին հետագա հզորացում, իսկ նրա ժողովրդին` բարգավաճում: Մենք իրապես շահագրգռված ենք Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ: Մենք Միացյալ Նահանգներին ընկալում ենք ոչ միայն որպես հզոր երկիր, որպես Հայաստանին ամենամեծ մարդասիրական օգնությունը ցուցաբերող երկիր, այլեւ մի երկիր, որը ամենաօրհասական պահին մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնեց, նրա մի ստվար հատվածին իր գիրկն ընդունելով, հնարավորություն տվեց զարգանալու եւ իրենց ավանդը ներդնելու ինչպես Միացյալ Նահանգների հզորացման, այնպես էլ իրենց ազգային ինքնությունը պահպանելու գործում":
Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ ծավալված առանձնազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում առաջ մղելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Դեսպան Յովանովիչը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած վերջին հանդիպումներից իր տպավորությունները: Նախագահ Սարգսյանն ու դեսպան Յովանովիչը ընդգծել են, որ ինքնատիպ ու հզոր ամերիկահայ համայնքի առկայությունը, ամերիկահայ տարբեր կազմակերպությունների ակտիվ գործունեությունը բարեկամության իրական կամուրջ է Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ:
Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը: