29
10, 2009

Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Պիտեր Յան Լանգենբերգը (նստավայրը` Թբիլիսի):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ ասել, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Նիդերլանդների հետ բոլոր ոլորտներում: Այդ գործում մեծ դերակատարություն վերապահելով դեսպաններին` Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Լանգենբերգը ակտիվ կլինի եւ փոխգործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ նոր քայլեր կձեռնարկի:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել անկախությունից ի վեր Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինպրես նաեւ ընդգծել է Համաշախարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի "Հոլանդական խմբի" շրջանակում երկու երկրների միջեւ հաջողությամբ զարգացող համագործակցությունը:

Կողմերն անհրաժեշտ են համարել ոչ միայն երկկողմ, նաեւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների խորացումը` ԵՄ "Արեւելյան գործընկերության" ծրագիրը դիտարկելով դրան ուղղված կարեւոր գործընթաց:

Դեսպան Լանգենբերգի խնդրանքով Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

← Վերադառնալ