17
05, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության վարչապետին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերին:

Ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս այցելությունը նոր լիցք կհաղորդի հայ-չեխական համագործակցությանը թե երկկողմ եւ թե բազմակողմ ձեւաչափերում: ՀՀ Նախագահն ասել է, որ Հայաստանը մեծապես շահագրգիռ է` խորացնելու հարաբերությունները Չեխիայի հետ` հավելելով, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ:

Յան Ֆիշերն ասել է, որ Չեխիան կարեւորում է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը եւ Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հեռանկարներ կան: Վարչապետ Ֆիշերն ընդգծել է տնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը` հույս հայտնելով, որ այցի շրաջանակներում անցկացվող հայ-չեխական գործարար համաժողովը մեծապես կնպաստի դրան:

Կողմերը կարեւորել են նաեւ մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության բնագավառներում համագործակցության ընդլայնումը եւ այդ նպատակով համապատասխան ծրագրերի մշակումը:

Անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրին: Չեխիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում այս հարցում եւ գտնում, որ խնդիրը պետք է լուծվի հակամարտող կողմերի միջեւ փոխհամաձայնությամբ եւ Մինսկի խմբի շրջանակում:

← Վերադառնալ