06
11, 2010

Նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի և Լոռու մարզեր

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքից Լոռու մարզ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանը նախ այցելել է Ստեփանավան, որտեղ ներկա է գտնվել քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին` «Քաղաքի օր» տոնակատարությանը, Անդրանիկ Մարգարյանի անունը կրող հիմնանորոգված մշակույթի պալատի և նորակառույց մարզադպրոցի բացման արարողությանը:

Այնուհետև Նախագահը մեկնել է Արմանիսի լեռնահարստացման համալիր, որտեղ այցելել է «Սագամար» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկա, հանքի հարևանությամբ գտնվող սպասարկման համալիր: Երկրի ղեկավարը շրջայց է կատարել ընկերության լաբորատոր կենտրոնում, դիտել` հանքի շահագործման համար ձեռք բերված տեխնիկական միջոցները: Ընկերության վարչական մասնաշենքում Նախագահ Սարգսյանին ներկայացվել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իր երկու դուստր ձեռնարկությունների`«Սագամար» և «Մոլիբդենի աշխարհ» ընկերությունների միջոցով ներդրումային ծրագրեր իրականացնող «ՆևաՌուս» ընկերության աշխատանքն ու հետագա ծրագրերը: Ձեռնարկությունների աշխատանքը ղեկավարում է «Գլոբալ Մեթալս» ընկերության հայաստանյան մասնաճյուղը:

Լոռու մարզ աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը եղել է նաև Սպիտակ քաղաքում, որտեղ «Սպիտակի նոր քաղաք» թաղամասում ներկա է գտնվել 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթեւան մնացած ընտանիքների համար կառուցված բնակարանների հավաստագրերի և բանալիների հանձնման արարողությանը:

Նախագահը շրջել է թաղամասում, ծանոթացել նորակառույցների բնակարանային պայմաններին, թաղամասի հետագա կառուցապատման նախագծերին ու շինարարական աշխատանքների կազմակերպման հետագա ծրագրերին: Երկրի ղեկավարն այցելել է նաև շահառու ընտանիքներին, շնորհավորել բնակարան ստանալու կապակցությամբ և նրանց հետ զրուցել թաղամասի ծրագրերի ու բնակիչներին հետաքրքրող հարցերի շուրջ: Շրջայցի ավարտին Հանրապետության ղեկավարը եղևնի է տնկել «Սպիտակի նոր քաղաք» թաղամասում:

← Վերադառնալ