19
09, 2011

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ մի խումբ սփյուռքահայեր պարգևատրվել են ՀՀ բարձրագույն պետական պարգևներով

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ մի խումբ սփյուռքահայեր պարգևատրվել են ՀՀ բարձրագույն պետական պարգևներով:

Պարգևների մի մասը ՀՀ նախագահի կողմից հանձնվել են այսօր մարզահամերգային համալիրում կազմակերպված տոնական ընդունելությունից հետո:

Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել Տեր Սուրեն արքեպիսկոպոս Գաթարոյանը (Լիբանան), Վարուժան Ոսկանյանը (Ռումինիա):

Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմանավոր գործունեության համար Ալբերտ Բոյաջյանը (ԱՄՆ) և Վահե Կարապետյանը (ԱՄՆ) պարգևատրվել են Պատվո շքանշանով:

← Վերադառնալ