Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
11
11, 2011
Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոնեստի համանախագահ Քրիստիան Վիգենինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոնեստի համանախագահ Քրիստիան Վիգենինին:
Նախագահը կարևորել է Քրիստիան Վիգենինի այցը մեր երկիր, որը Հանրապետության ղեկավարի խոսքով, լավ հնարավորություն է՝ տեղում ծանոթանալու Հայաստանի և տարածաշրջանի զարգացումներին, առկա խնդիրների բնույթին ու մարտահրավերներին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այցը նաև կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը:
Անդրադառնալով Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ երկրների և ԵՄ արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի՝ Եվրոնեստի գործունեությանը, զրուցակիցներն այն համարել են մասնակից երկրների միջև փոխըմբռնման ու երկխոսության խթանման, կապերի սերտացման և համագործակցության օգտակար հարթակ:
Քրիստիան Վիգենինը նշել է, որ խորհրդարանականների միջև փոխգործակցության արդյունքներն արդեն տեսանելի են, և իր այցը նպատակ ունի նաև խրախուսել այդ գործակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ևս: Ընդգծելով, որ Եվրոպական միության հետ մեր երկրի հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեհամակարգի վրա, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկրում իրականացվող բարեփոխումներն առանցքային նշանակություն ունեն ԵՄ-ի ու Միության անդամ պետությունների հետ Հայաստանի համագործակցության զարգացման ճանապարհին: