22
06, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արկադի Ղուկասյանին ՝ ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ երկրորդ նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Արկադի Ղուկասյանի ավանդը ԼՂՀ պետականության կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման և համազգային ծրագրերի իրականացման գործում՝ ընդգծելով, որ նա այսօր էլ նույնպիսի նվիրումով շարունակում է իր գործունեությունը ի նպաստ մեր ժողովրդի և հայրենիքի:

← Վերադառնալ