02
09, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և շնորհավորել Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ:

Հայաստանի նախագահը խնդրել է իր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել նաև բոլոր արցախցիներին:

← Վերադառնալ