13
06, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է հյուրերին նախագահական նստավայրում և ընդգծել կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական և այլ բնույթի ծրագրերի կարևորությունը: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրադրության, ղարաբաղյան հիմնախնդրի բովանդակության ու պատմության վերաբերյալ:

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում կատարված ժողովրդավարական բարեփոխումներին և շեշտել, որ ժողովրդավարական արժեքները Հայաստանում այլընտրանք չունեն:

Զրույցի ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, դրվագներ ներկայացրել անկախությունից հետո Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացներից:

Պատվիրակության ղեկավար Ռոբերտ Նիկոլսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության և անկեղծ զրույցի համար և «Philos Project» կազմակերպության ու գործընկերների անունից շեշտել իրենց պատրաստակամությունը հնարավորինս նպաստել հայ-ամերիկյան բազմաշերտ կապերի հետագա սերտացմանն ու խորացմանը:
 

← Վերադառնալ