09
09, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Կարեն Դեմիրճյանի արձանի բացմանը

Երևանի մարզահամերգային համալիրի 40-ամյակի միջոցառումների շրջանակում համալիրի դիմաց հանդիսավոր արարողությամբ բացվել է Հայաստանի ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանը, որի քանդակագործը Սարգիս Բաբայանն է, իսկ ճարտարապետը՝ Լևոն Առաքելյանը:

Բացման արարողությանը ներկա են գտնվել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Կարեն Դեմիրճյանի որդիները` Սամվել և Ստեփան Դեմիրճյանները։

← Վերադառնալ