09
09, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել ՔԴԵԴ ուսումնական ծրագրի մասնակիցների համար

Սեպտեմբերի 8-ին նախագահական նստավայրում հյուրընկալվել են Եվրոպայի խորհրդի «Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց» (ՔԴԵԴ) ուսումնական ծրագրի մասնակիցները:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դասընթացի մասնակիցների համար հանդես է եկել «Պետության դերի ժամանակակից ընկալումները» խորագրով դասախոսությամբ:

Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել է ինչպես հայաստանյան, այնպես էլ տարբեր երկրների պետական կառավարման համակարգերում առկա զարգացման միտումներին և ընդհանուր իրողություններին:

Դասախոսության ավարտին Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում, զրուցել է ներկաների հետ և պատասխանել է նրանց հուզող հարցերին:

← Վերադառնալ