Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
28
08, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրյուս Ապուոկասի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրյուս Ապուոկասի հետ: Նշելով, որ հայ-լիտվական հարաբերություններում վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, և երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը որակական նոր մակարդակի է բարձրացել, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենում մեծ է դեսպան Գեդրյուս Ապուոկասի ներդրումը:...
25
08, 2012
Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ: Ավանդական դարձած այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, այդ թվում՝ հետընտրական ժամանակահատվածում իրականացրած աշխատանքները, կուսակցության նախագահի հետ հանդիպման ժամանակ դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն...
21
08, 2012
Նախագահը ծանոթացել է Երևան քաղաքում 2012թ. իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի ընթացքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետը Հանրապետության նախագահին զեկուցել է վերոնշյալ և Երևան քաղաքում 2012թ. իրականացվող ճանապարհաշինարարական այլ ծրագրերի ընթացքի վերաբերյալ՝ ներկայացնելով նաև մայրաքաղաքի ճանապարհաշինարարական հեռանկարային ծրագրերը: Նշվել է, որ Երևան քաղաքի...
18
08, 2012
Նախագահը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Բազե-2012» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել օգոստոսի 13-ին մեկնարկած «Բազե-2012» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության ղեկավարը հետևել է «Բազե-2012»-ի եզրափակիչ միջոցառումներին, հետաքրքրվել մասնակիցների առօրյայով, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Ծաղկաձորում «Բազե-2012» համահայկական երիտասարդական հավաքի ներքո հավաքվել են աշխարհի տարբեր ծայրերից ու...
08
08, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հրավերի ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, անցյալում և ներկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների բարի...
02
08, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այդ ընթացքում Հանրապետության նախագահը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
1
...
1001
1002
1003
1004
1005
1006
1007
1008
1009
1010
1011
...
1321