Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
24
07, 2012
Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը և ձևավորված ռազմավարական գործընկերությունը ամուր հիմք են բոլոր ոլորտներում և տարբեր մակարդակներում, այդ թվում՝ իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը զարգացնելու և խորացնելու համար: ՌԴ ներքին գործերի նախարարը և...
20
07, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որտեղ զեկուցվել են 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության արդյունքները: Մինչ օրակարգին անցնելը, Հանրապետության նախագահը որոշ դիտարկումներ է ներկայացրել կոլեգիայի նիստի մասնակիցներին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում
19
07, 2012
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելը
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև վերջին տարիներին զգալի առաջընթաց արձանագրած հարաբերությունները, ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է այդ դինամիկան պահպանելու և ավելի...
18
07, 2012
Սերժ Սարգսյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի փոխնախագահ Սյաոյու Ժաոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Սյաոյու Ժաոյին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը բարձր է գնահատել ԱԶԲ գործունեությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ ասիական տարածաշրջանում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱԶԲ փոխնախագահ Սյաոյու Ժաոյի այցը կխթանի Հայաստանի հետ բանկի արգասաբեր համագործակցության հետագա զարգացումը՝ ուղղված մեր երկրի տնտեսական կայուն աճի ապահովմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը: Սյաոյու Ժաոն վստահեցրել է...
17
07, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է կարդինալ Լեոնարդո Սանդրիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արևելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավար և Արևելյան Պապական ինստիտուտի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին: Նախագահը ողջունել է հյուրին և գոհունակությամբ ընդգծել, որ Հայաստանի և Վատիկանի, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, որին նպաստում են նաև փոխայցելություններն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը: Սերժ Սարգսյանը խնդրել է կարդինալ Լեոնարդո Սանդրիին՝ իր լավագույն բարեմաղթանքները փոխանցել...
17
07, 2012
Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, և այսօր երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող խոշոր նախագծերի իրականացումը ժամանակի հրամայականն է, որը բխում է երկու պետությունների փոխադարձ շահերից: Հանդիպմանը կարևորվել է փոխգործակցությունը ԻԻՀ...
1
...
1009
1010
1011
1012
1013
1014
1015
1016
1017
1018
1019
...
1326