• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 30
    08, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Սահմանադրության օրվա առթիվ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Սահմանադրության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «26 տարի առաջ Ձեր նախաձեռնությամբ ընդունվեց երկրի Հիմնական օրենքը, որը ծառայում է որպես կայունության, հանրային բարեկեցության և հասարակության համախմբման հուսալի հիմք: Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ բազմակողմանի համագործակցության հետագա զարգացումը: Մեր երկրների միջև...
  • 28
    08, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Ընդունեք իմ խորին ցավակցությունը Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրել է զինծառայողների և փրկարարների մահվան: Անկասկած, նրանց սխրանքը հերոսության և զինվորականի ծառայողական պարտականությանը հավատարմության արժանի օրինակ...
  • 27
    08, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մայա Սանդուին՝ Մոլդովայի Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի և Մոլդովայի ժողովուրդների երկարամյա պատմական կապերն ամուր հիմք են մեր երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման համար։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կիրացնենք փոխգործակցության ողջ ներուժը և կունենանք բազում ձեռքբերումներ տարբեր բնագավառներում՝ ի շահ մեր...
  • 27
    08, 2021
    Նա կարողանում էր գտնել բանաստեղծության բառի ու տողի թաքնված ոգին. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ Նա կարողանում էր գտնել բանաստեղծության բառի ու տողի թաքնված ոգին. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավ ապրեցի՝ տեղեկանալով անվանի կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի մահվան մասին: Վլադիլեն Բալյանի հեղինակած երգերն ու երաժշտությունն ունկնդրում և երգում են մի քանի սերունդներ: Նա կարողանում էր գտնել բանաստեղծության բառի ու տողի թաքնված ոգին, այն վերածել մեղեդու և հասցնել մեզ:...
  • 27
    08, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Խստորեն դատապարտում ենք Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձինք և զինվորականներ: Հայաստանը մշտապես հանդես է եկել մարդկության դեմ ուղղված ահաբեկչական ցանկացած դրսևորման դեմ, հատկապես՝ ահաբեկիչների մասնակցությանը...
  • 26
    08, 2021
    Հայաստանի նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ արցախցի երեխաները հանգստանում են Լոռու «Գուգարք» ճամբարում Հայաստանի նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ արցախցի երեխաները հանգստանում են Լոռու «Գուգարք» ճամբարում Հանրապետության նախագահի աշխատակազմը շարունակում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված ընտանիքների համար իրականացնել տարբեր բնույթի սոցիալական աջակցության ծրագրեր: Արցախի Հանրապետության Շուշիի, Հադրութի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններից տեղահանված արցախցի ընտանիքների 64 երեխա Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ (ավելի քան 3 մլն դրամ) օգոստոսի 24-30-ը հանգստանում է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքում...
1
...
105
106
107
108
109
110
111
112
113
114
115
...
1183
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: