Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
12
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2011թ. ՀՀ նախագահի կրթական պարգևների արժանացած ուսանողներին և աշակերտներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում 2011թ. ՀՀ նախագահի կրթական պարգևների արժանացած ուսանողներին և աշակերտներին, ովքեր Նախագահից ստացել են տարբեր անվանակարգերում իրենց շնորհված պարգևները: Վկայականների հետ միասին հաղթողներն ստացել են ՏՏ ոլորտը խորհրդանշող հատուկ կրթական հուշախորհրդանիշ-արձանիկներ: Պարգևատրված 38 երիտասարդներից 23-ը տարբեր բուհերի ուսանողներ են, 15-ը` ավագ դպրոցի աշակերտներ, որոնց ընտրել է ՏՏ ոլորտում Հանրապետության նախագահի պարգևի...
10
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է նշանավոր ֆիզիկոս Ժորես Ալֆյորովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պետական դումայի պատգամավոր Ժորես Ալֆյորովին: Ողջունելով նշանավոր գիտնականին` Նախագահ Սարգսյանը կարևորել է գիտակրթական կապերի ամրապնդումը հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում: «Հուսով եմ, որ հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող այդ համագործակցությունը հիմք կդառնա նոր գիտական ձեռքբերումների` ի շահ համայն մարդկության և մեր...
10
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ` մասնակցելու Ջերմուկում անցկացվող գյուղական համայնքների առաջին համաժողովին, որն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում և նպատակ ունի աջակցել գյուղական համայնքների զարգացմանը: Նախագահը շնորհավորել է համաժողովի մասնակիցներին ՏԻՄ 15-ամյակի առթիվ, ողջունել համաժողովի անցկացումը, որը, Հանրապետության ղեկավարի խոսքով, թույլ է տալիս ուշադրությունը...
08
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Հանդիպմանը ներկա են եղել Ազնավուրի իմպրեսարիո Լևոն Սայանը, ֆրանսիացի արվեստի գործիչներ Ժերոմ Ռևոնը և Ստեֆան Գատոն: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր մակարդակի վերջին փոխայցելություններին, որոնք, նրանց համոզմամբ, հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ևս մեկ վկայություն են և նոր խթան կդառնան երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման ու...
08
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Այբ» ավագ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում «Այբ» ավագ դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Կրթական այս հաստատության կառուցումն սկսվել էր տասն ամիս առաջ և մշտապես գտնվել է Հանրապետության ղեկավարի ուշադրության կենտրոնում: Ավագ դպրոցը «Այբ կրթական հանգույց» դպրոցական ավանի ընդամենն առաջին բաղադրիչն է, որին, հիմնադիրների համոզմամբ, հաջորդելու են նոր ու ավելի հավակնոտ ծրագրեր. հաջորդաբար կառուցվելու են միջին և կրտսեր դպրոցները, մանկապարտեզը, եկեղեցին և համայնքային կենտրոնը, մեդիա...
08
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Խնայբանկի ղեկավարության հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Խնայբանկի ղեկավարության հետ՝ Խնայբանկի և բանկի վարչության նախագահ Գերման Գրեֆի գլխավորությամբ: Հանդիպմանը նշվել է, որ Հայաստանի տնտեսության մեջ տարիներ շարունակ արդյունավետորեն գործում են ռուսական կամ համատեղ կապիտալով մի շարք ընկերություններ: Ընդգծվել է, որ Ռուսաստանն ավանդաբար համարվում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը, ում հետ տնտեսական կապերը տարեցտարի ավելի են ամրապնդվում: Զրուցակիցները քննարկել են...
1
...
1081
1082
1083
1084
1085
1086
1087
1088
1089
1090
1091
...
1340