• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 01
    09, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն: Հանրապետության ղեկավարը Դուշանբեում կմասնակցի սեպտեմբերի 2-3-ին անցկացվող ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների 20-րդ գագաթնաժողովին:
  • 01
    09, 2011
    Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մասնակցել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հոբելյանի կապակցությամբ ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պետական բարձր պարգևների արժանացածներին, մաղթել նրանց և բոլոր ներկաներին` առողջություն, հաջողություն և խաղաղություն ինչպես մեր սահմաններում, այնպես էլ հայոց ընտանիքներում: ՀՀ նախագահը նաև...
  • 31
    08, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հաղթանակ համայնքում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել «Նոյեմբերյան 1» պոմպակայանի բացման արարողությանը, ծանոթացել կատարված աշխատանքներին: Պոմպակայանը ոռոգման ջրով կապահովի Տավուշի մարզի մի շարք համայնքների 2400 ջրօգտագործողներին պատկանող 1900 հա հողատարածք: Այն վերակառուցվել է ԱՄՆ կառավարության Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) ֆինանսավորմամբ` Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ (ՀՄՀ)-Հայաստան ծրագրի...
  • 30
    08, 2011
    Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է օգոստոսի 30-31-ին անցկացվող ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը: Խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր խոսքում Հանրապետության ղեկավարն ավելորդ համարելով նշել այս հավաքների կարևորությունը Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ համընդգրկուն...
  • 29
    08, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է մրցանակների արժանացած երեխաներին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է 2011թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած աշակերտներին, «Մենք ենք տերը մեր Անկախության» թեմայով շարադրության մրցույթի և «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի մրցանակակիրներին: Հանրապետության ղեկավարը ողջունել է ՀՀ նախագահի նստավայրում արդեն ավանդական դարձած հանդիպման մասնակիցներին, նշելով, որ մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթը մեզանում արդեն մեծ համարում է ձեռք բերել, և հաղթողներն էլ քիչ չեն: Սերժ Սարգսյանը...
  • 26
    08, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Ուահիդ Գալալին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ուահիդ Գալալին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը Հայաստանի իշխանությունների և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել դեսպան Ուահիդ Գալալին` պաշտոնավարման չորս տարիների ընթացքում նրա կատարած աշխատանքի և հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար: «Հայաստանի և Եգիպտոսի միջև...
1
...
1091
1092
1093
1094
1095
1096
1097
1098
1099
1100
1101
...
1336
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: