Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
06
10, 2011
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները երեկոյան զբոսնել են Հանրապետության հրապարակում
Այսօր երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին զբոսնել են Հանրապետության հրապարակում, դիտել «Երգող շատրվանները», ունկնդրել հատուկ Ֆրանսիայի նախագահի պետական այցի պատվին հնչող ֆրանսիական և հայկական երաժշտություն, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի կատարումներից: Հրապարակում գտնվող երևանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին:
05
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Քուվեյթի Պետության ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար, Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` Նախագահը կարևոր է համարել, որ այն տեղի է ունենում հատկապես Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի նիստի օրերին: Հանրապետության ղեկավարը միջկառավարական հանձնաժողովի շրջանակում աշխատանքը համարել է արդյունավետ ձևաչափ` երկկողմ հարաբերությունների զարգացման և...
05
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունելություն է կազմակերպել ՀՀ ՍԴ կազմավորման 15-ամյակի առթիվ
Այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունելություն է կազմակերպել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կազմավորման 15-ամյակի առթիվ, որին ներկա են գտնվել այդ հոբելյանին նվիրված Երևանյան 16-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցները:
04
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած օրենքները
Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքները:
04
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի» ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահ Փաթրիք Ֆայնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի» ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահ Փաթրիք Ֆայնին: Զրուցակիցները կարևորել են անցած հինգ տարիներին «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքը, որն ուղղված է հատկապես Հայաստանի գյուղական շրջաններում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման, զարգացման և կենսական այլ խնդիրների լուծման միջոցով բազմաթիվ համայնքներում գյուղաբնակ շահառուների կենսամակարդակի բարելավմանը: Նախագահը նշել է, որ...
04
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լիբանանի Ազգային Ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիբանանի Ազգային Ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին: Ողջունելով հյուրին` Հանրապետության ղեկավարը նշել է, որ հայ ժողովուրդը նրան ճանաչում է որպես բարեկամի: «Հայ-լիբանանյան հարաբերություններն ավանդաբար բարեկամական բնույթ են կրել: Մեզ միավորում են ինչպես մեր պատմամշակութային ընդհանրությունները, այնպես էլ հայ համայնքի առկայությունը Լիբանանում: Այդ հարաբերությունները մշտապես պահպանվել ու ամրապնդվել են բարձր մակարդակի քաղաքական այցելություններով, և մենք Ձեր...
1
...
1104
1105
1106
1107
1108
1109
1110
1111
1112
1113
1114
...
1361