• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 01
    12, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի շրջանակներում կարճ հանդիպումներ է ունեցել Միացյալ թագավորության թագավոր Չարլզ Երրորդի, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի,Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանի, Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի, Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդի, Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի,էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի,...
  • 01
    12, 2023
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի
28-րդ համաժողովում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 28-րդ համաժողովում Պարո՛ն նախագահող, Ձե՛րդ Գերազանցություններ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ցանկանում եմ շնորհավորել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Ն.Վ. շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին և ԱՄԷ կառավարությանը՝ COP28-ի հիանալի կազմակերպման կապակցությամբ։ Կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիր, և Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի նիստերը մեզ հիշեցնում են նրա նկատմամբ ամբողջական մոտեցման անհրաժեշտության մասին ավելի կանաչ, ավելի կայուն,...
  • 01
    12, 2023
    Հանրապետության նախագահը մասնակցել է COP-28-ի պաշտոնական բացման արարողությանը Հանրապետության նախագահը մասնակցել է COP-28-ի պաշտոնական բացման արարողությանը Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովի (COP-28) պաշտոնական բացման արարողությանը: Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես է գալու ելույթով, մասնակցելու է համաժողովի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկումներին:  
  • 01
    12, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄԷ-ում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄԷ-ում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ կարևորում է նման հանդիպումները սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ, քանի որ դրանք լավ հնարավորություն են անկաշկանդ մթնոլորտում Հայաստանից դուրս ապրող հայրենակիցներին մեր երկրում կատարվող ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվություն...
  • 30
    11, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28) Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով մեկնելու է Արաբական Միացյալ էմիրություններ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28) մասնակցելու համար: Դուբայում նախատեսված համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես կգա ելույթով: Համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահը նաև հանդիպումներ կունենա մի շարք երկրների առաջնորդների հետ: 
  • 29
    11, 2023
     
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը նշել է. «Ուրախ եմ Ձեզ նախագահական նստավայրում հյուրընկալելու համար և օգտվելով առիթից ցանկանում եմ երախտագիտության խոսքեր ուղղել Լիտվայի կառավարությանը հումանիտար օգնության համար: Լիտվայի հետ մեր հարաբերությունները աչքի են ընկնում ջերմությամբ ու բարեկամությամբ զարգացման մեծ ներուժ ունեն:...
1
...
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
...
1332
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: