• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 02
    04, 2011
    Նախագահ Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ԻՏՁՄ անդամների հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամների հետ, ովքեր ներկայացնում են այդ ոլորտի առաջատար ընկերությունները: Հանրապետության ղեկավարը ԻՏՁՄ անդամների հետ քննարկել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն զարգացման պետական կառավարման, տեխնոլոգիաների կրթության հետ կապված խնդիրներ, Հայաստանում գիտելիքի վրա հիմնված ձեռներցության խթնաման հարցեր, ինչպես նաև ՀՀ տնտեսության ճյուղերում Տեղեկատվության և...
  • 02
    04, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 4-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Սերբիայի բարձրագույն ղեկավարության, Պատրիարքի, ինչպես նաև Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նաև մի շարք ոլորտներում հայ-սերբական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում:
  • 01
    04, 2011
    Տեղի է ունեցել Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրաժեշտի պաշտոնական արարողությունը ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ հրաժեշտի արարողությունը տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները: Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ տիկին Միշելին Կալմի-Ռեյի այցից հետո Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիր Շվեյցարիայի Համադաշնության...
  • 01
    04, 2011
    Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին: Նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանրապետության ղեկավարը նշել է, որ հայ-վրացական բարձր մակարդակի հարաբերություններն ամրապնդվում են ակտիվ փոխայցելություններով. տարեսկզբին Նախագահ Սաակաշվիլիի Հայաստան կատարած այցից հետո, տեղի է ունեցել Վրաստանի...
  • 31
    03, 2011
    Պաշտոնական այցով Երևան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը: Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշելին Կալմի-Ռեյի առանձնազրույցը և երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Նշելով, որ Նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ հանդիպելու և երկկողմ հետաքրքրություն...
  • 31
    03, 2011
    Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միշելին Կալմի-Ռեյը մասնակցել են Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացման արարողությանը Նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյն այսօր մասնակցել են Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացման արարողությանը: Պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի, այսօր երեկոյան կտրվի պաշտոնական ընթրիք:
1
...
1113
1114
1115
1116
1117
1118
1119
1120
1121
1122
1123
...
1326
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: