Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
24
04, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Հանրապետության ղեկավարը նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրությամբ ներկայացվող փաստագրական նյութերին:
24
04, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:
23
04, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի նորակառույց համալիր
Նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանապահի օրվա՝ ապրիլի 26-ի նախօրեին այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նորակառույց համալիր: Հանրապետության ղեկավարը շրջել է համալիրում, ծանոթացել նորակառույցի պայմաններին: Նախագահին ներկայացրել են, որ համալիրի շինարարական, բարեկարգման աշխատանքներն ավարտված են, և այն պատրաստ է շահագործման: Բոլոր շենքերը և շինությունները կառուցված են շինարարական ժամանակակից նորմերին...
23
04, 2011
Նախագահ Սարգսյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագի) Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին և խմբի անդամ Կառլ Ֆրեդրիկ Մալմին, ովքեր ակտիվ դերակատարություն են ունեցել Ռիկստագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործում: Նախագահը կարևորել է շվեդ պատգամավորների այցը մեր երկիր և հույս հայտնել, որ նաև Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ջանքերով երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունները կզարգանան:...
23
04, 2011
Ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով, ստեղծվել է պետական հանձնաժողով և հաստատվել է հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Հանրապետության ղեկավարի հրամանագրով, մի շարք հանձնարարականներ են տրվել ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ՀՀ գիտությունների...
23
04, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին:
1
...
1122
1123
1124
1125
1126
1127
1128
1129
1130
1131
1132
...
1342