• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 30
    03, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԳԴՀ արտաքին գերատեսչության պետական նախարար Գերնոտ Էրլերին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետական նախարար Գերնոտ Էրլերին, նրա հետ Հայաստան ժամանած Գերմանիայի Բունդեսթագի գերմանահարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ, պատգամավոր Շտեֆֆեն Ռայխեին եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան տիկին Անդրեա Յոհանա-Մարիա Վիկտորինին: Հանրապետության նախագահը չափազանց կարեւորել է Եվրոպայի առաջատար երկրներից մեկի` Գերմանիայի հետ, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների հետագա զարգացումը:...
  • 28
    03, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր եւ ծաղիկներ դրել Աշոտ Նավասարդյանի շիրմին Ազգային, քաղաքական գործիչ, Հայաստանի «Հանրապետական» կուսակցության հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր եւ ծաղիկներ դրել Աշոտ Նավասարդյանի շիրմին:
  • 28
    03, 2009
    Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել օլիմպիական չեմպիոնների եւ մշակութային գործիչների միջեւ շախմատային խաղին ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մշակույթի նախարարության և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ շախմատի օլիմպիական չեմպիոնների եւ մշակութային գործիչների միջեւ անցկացված միաժամանակյա խաղին: Շախմատի օլիմպիադայի կրկնակի չեմպիոններ Տիգրան Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը միաժամանակյա շախմատային խաղ են անցկացրել Հայաստանի մշակույթի 33 գործիչների հետ:
  • 26
    03, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայտնի գործարար Լեւ Լեւաեւին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայտնի գործարար Լեւ Լեւաեւին: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամին, Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին եւ մեր երկրում "Լեւ Լեւաեւ խմբի" գործարար հետաքրքրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
  • 25
    03, 2009
    Նախագահ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում ծաղիկներ է դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն եւ ծաղիկներ դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին:
  • 25
    03, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Բարձր գնահատելով ՀԲԸՄ ազգանվեր եւ հայապահպան գործունեությունը, Հանրապետության նախագահն ասել է, որ միշտ էլ հաճելի է լսել նոր ծրագրերի մասին: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է Միության աշխատանքը եւ առաջիկա անելիքները: Նա ասել է, որ Բարեգործականը ձեռնարկել է նոր ծրագրեր, որոնց հիմնական նպատակը սփյուռքահայության նոր սերնդի կապերը Հայրենիքի հետ ուժեղացնելն է: Զրուցակիցները...
1
...
1130
1131
1132
1133
1134
1135
1136
1137
1138
1139
1140
...
1194
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: