• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 12
    04, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սլովենիայի Հանրապետություն Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին պաշտոնական այցով կմեկնի Սլովենիայի Հանրապետություն: Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Սլովենիայի բարձրագույն ղեկավարության հետ: Նախատեսվում է մի շարք ոլորտներում հայ-սլովենական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում և հանդիպման արդյունքների ամփոփում` ԶԼՄ-երի հետ հանդիպման ժամանակ:
  • 12
    04, 2011
    Նախագահ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին: Նախագահը հույս է հայտնել, որ Բրայան Ֆոլի այցելությունն օգտակար կլինի ինչպես հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային խնդիրների ընդհանուր պատկերին տեղում ծանոթանալու և զարգացման դինամիկան տեսնելու առումով: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ...
  • 11
    04, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի նախագահի տեղակալ Սյաոյու Ժաոյին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ժաոյին: Նախագահը բարձր է գնահատել Ասիական Զարգացման Բանկի գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ ասիական տարածաշրջանում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար: Ընդգծելով, որ Ասիական Զարգացման Բանկի հետ փոխգործակցությունն ուղղված է Հայաստանի տնտեսական...
  • 11
    04, 2011
    Նախագահ Սարգսյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական անդամ Լի Չանչունի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով: Ողջունելով հյուրերին` Նախագահը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունները: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Չինաստանը միշտ էլ եղել է Հայաստանի հուսալի բարեկամն ու գործընկերը, և այդ իսկ պատճառով`...
  • 09
    04, 2011
    Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել երիտասարդ համալսարանականների համար կառուցված շենքի բացման արարողությանը ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական տարածքում ներկա է գտնվել «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակում կառուցված շենքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության ղեկավարը շրջել է բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ: Ծրագրի շրջանակում կառուցված ժամանակակից ճարտարապետական լուծումներով շենքն ունի 315...
  • 08
    04, 2011
    Նախագահ Սարգսյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ», «Մաքուր երկաթ» և «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերություններ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ» ՍՊԸ: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել ընկերության հյութերի արտադրության գործարանի բացման արարողությանը, ծանոթացել արտադրական հնարավորություններին և ծրագրերին: Նշվել է, որ «Արարատ» սննդի կոմբինատ»-ը ներքին շուկայում իր արտադրանքի իրացումից բացի, նախատեսում է հյութեր արտահանել ԱՄՆ և եվրոպական երկրներ: Ընկերությունն ընթացիկ տարում ծրագրում է կազմակերպել նաև թեյի արտադրություն` վերամշակում և փաթեթավորում:...
1
...
1140
1141
1142
1143
1144
1145
1146
1147
1148
1149
1150
...
1355
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: