• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 10
    11, 2008
    Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ղրղզստանի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաիմկուլ Ատակուրովը /նստավայրը` Մոսկվա/: Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Հանրապետության նախագահը գոհունակությամբ ընդգծել է վերջին տարիներին երկու երկրների միջեւ ձեւավորված ակտիվ փոխգործակցությունը: Ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանը եւ Ղրղզստանն իրենց հարաբերությունները կառուցելիս հաշվի են առնում նաեւ այն հանգամանքը, որ երկու երկրները միեւնույն...
  • 10
    11, 2008
    Տեղի է ունեցել իշխող քաղաքական կոալիցիայի խորհրդի նիստը Այսօր տեղի է ունեցել իշխող քաղաքական կոալիցիայի խորհրդի նիստը: Քննարկվել է Փորձագետների փաստահավաք խմբի կազմում անդամներ առաջադրելու հարցը: Իշխող քաղաքական կոալիցիան Փորձագետների փաստահավաք խմբի կազմում ընդգրկվելու համար առաջադրել է իրավագետներ Ռոբերտ Ավագյանին եւ Գեւորգ Թովմասյանին:
  • 08
    11, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ջերմուկ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-8-ը երկօրյա աշխատանքային այցով գտնվել է Ջերմուկ քաղաքում` ծանոթանալով քաղաքում կատարված լայնամասշտաբ աշխատանքներին: Հանրապետության նախագահը եղել է ճոպանուղու տարածքում, դիտել զրոյական կանգառը, ծանոթացել դահուկային նոր սահուղու կառուցման եւ ճոպանուղու տարածքի բարեկարգման աշխատանքներին: Վերջինիս համար ծախսվել է 70 միլիոն դրամ, իսկ դահուկային նոր սահուղու կառուցման համար` շուրջ 200 միլիոն դրամ: Սերժ Սարգսյանը դիտել է նաեւ Ջերմուկի Կեչուտ թաղամասը քաղաքի...
  • 07
    11, 2008
    Նախագահ Սարգսյանը Ջերմուկում հանդիպել է հայ շախմատիստ օլիմպիականների հետ ՀՀ նախագահ, շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ջերմուկ։ Նախագահ Սարգսյանը հանդիպել է նոյեմբերի 12-20-ը Դրեզդենում կայանալիք շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայից առաջ, Ջերմուկում իրենց ուսումնամարզական հավաքն անցկացնող շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների անդամների հետ: Սերժ Սարգսյանը ջերմ զրույց է ունեցել շախմատիստների հետ, հետաքրքրվել նրանց գործունեությամբ ու մարզական վիճակով, բարի երթ մաղթել մեր...
  • 06
    11, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերթ Պոթթերինգի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններում առկա միտումներին: Կողմերը շեշտել են, որ տարածաշրջանային վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ հաստատել են, որ առկա հիմնախնդիրների լուծման միակ ճանապարհը բացառապես խաղաղ բանակցային...
  • 05
    11, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր Նախագահ Բարաք Օբամային Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր Նախագահ սենատոր Բարաք Օբամային: Ուղերձում ասված է "Մեծարգո պարոն Օբամա, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները նոր որակ կստանան, եւ մեր երկրների միջեւ կսերտանա տնտեսական ու քաղաքական համագործակցությունը` ի շահ մեր բարեկամ ժողովուրդների: Ամերիկայի հայկական...
1
...
1146
1147
1148
1149
1150
1151
1152
1153
1154
1155
1156
...
1184
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: