Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
12
03, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Միացյալ Նահանգների պետքարտուղարը Սերժ Սարգսյանին է փոխանցել Նախագահ Բարաք Օբամայի կողմից նախաձեռնված և սույն թվականի ապրիլի կեսին Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցության հրավերը` հույս հայտնելով, որ կողմերը Վաշինգտոնում կշարունակեն երկկողմ,...
11
03, 2010
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ֆրանսիական "Ֆիգարո" թերթին
Ինչու՞ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը գտնվում փակուղում: Մենք ունենք հարաբերությունների դժվարին պատմություն: Արդեն 95 տարի է, ինչ Թուրքիան ժխտում է 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության իրողությունը: Երբ ես հրավիրեցի Թուրքիայի նախագահին Երեւան` ներկա գտնվելու մեր երկու ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը, իմ նպատակն էր մեր երկրների միջեւ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: 2009 թ. հոկտեմբերին,...
10
03, 2010
Ելիսեյան պալատում կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը
Այսօր Ելիսեյան պալատում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր` սա Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի երկրորդ հանդիպումն էր: Նախագահների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2008 թ. նոյեմբերին, Հայաստանի Հանրապետության Նախագահի` Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում: Ելիսեյան պալատում կայացած դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է նախագահների առանձնազրույցը:...
10
03, 2010
Նախագահ Սարգսյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի եւ ԱԺ նախագահների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 10-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: ՀՀ Նախագահն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների առանձնահատուկ դերը հայ-ֆրանսիական ավանդաբար բարեկամական եւ ջերմ հարաբերությունների հետագա խորացման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի գործունեությունը եւ միջխորհրդարանական կառույցներում համագործակցության ներկա մակարդակը, կարեւորել հայ...
09
03, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-11-ը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք: Մարտի 10-ին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում կհյուրընկալի Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզին: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ֆրանսիական...
09
03, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա: ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է բարեկամ Ֆրանսիայի Հանրապետություն: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք: Պաշտոնական այցելության առաջին օրը /մարտի 9-ին/ Նախագահ...
1
...
1141
1142
1143
1144
1145
1146
1147
1148
1149
1150
1151
...
1278