Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
09
03, 2011
Ի պատիվ պաշտոնական այցով Լատվիայում գտնվող Նախագահ Սարգսյանի` տրվել է պաշտոնական ընթրիք
Ի պատիվ պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի և տիկին Լիլիտա Զատլերեի անունից տրվել է պաշտոնական ընթրիք: *** Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի անունից` իր պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ Մեծարգո՛ պարոն Նախագահ և տիկին Զատլերե, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեծապես զգացված եմ բարեկամ Լատվիայում Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Այսօր ես...
08
03, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն
Նախագահ Սերժ Սարգսյանը, Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով, մարտի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի, խորհրդարանի խոսնակ Սոլվիտա Աբոլտինայի և վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ: Ռիգայում Նախագահ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը, կհանդիպի Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
05
03, 2011
Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: ՌԴ նախագահի հրավերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անցկացվող հերթական բանակցությունների ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել անցյալ տարի Աստրախանում ընդունված համատեղ հայտարարության իրականացման ընթացքի վերաբերյալ: Եռակողմ հանդիպումից հետո, նախագահների բանակցությունները շարունակվել են նաև աշխատանքային ճաշի...
05
03, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
04
03, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ հրավիրել է խորհրդակցություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Երկրի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ: ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթների և Հանրապետության ղեկավարի հանձնարարականների շրջանակում 2010թ. իրականացված աշխատանքներն ու 2011թ. ծրագրերը: 2010թ....
01
03, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Սոչի
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
1
...
1142
1143
1144
1145
1146
1147
1148
1149
1150
1151
1152
...
1349