• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 09
    03, 2011
    Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը Մեծարգո պարոն Նախագահ, Հարգարժան գործարարներ և հյուրեր, Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Լատվիայի հյուրընկալ հողում մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և ողջունում եմ հայ-լատվիական գործարար համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին` մաղթելով փոխշահավետ և արգասաբեր աշխատանք: Հայաստանը և Լատվիան մշտապես եղել են բարեկամ երկրներ և անկախ պետականության հաստատումից ի վեր կայուն պահպանել են քաղաքական երկխոսության և փոխվստահության բարձր մակարդակը, ինչը...
  • 09
    03, 2011
    Ի պատիվ պաշտոնական այցով Լատվիայում գտնվող Նախագահ Սարգսյանի` տրվել է պաշտոնական ընթրիք Ի պատիվ պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի և տիկին Լիլիտա Զատլերեի անունից տրվել է պաշտոնական ընթրիք: *** Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի անունից` իր պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ Մեծարգո՛ պարոն Նախագահ և տիկին Զատլերե, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեծապես զգացված եմ բարեկամ Լատվիայում Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Այսօր ես...
  • 08
    03, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն Նախագահ Սերժ Սարգսյանը, Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով, մարտի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի, խորհրդարանի խոսնակ Սոլվիտա Աբոլտինայի և վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ: Ռիգայում Նախագահ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը, կհանդիպի Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
  • 05
    03, 2011
    Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: ՌԴ նախագահի հրավերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անցկացվող հերթական բանակցությունների ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել անցյալ տարի Աստրախանում ընդունված համատեղ հայտարարության իրականացման ընթացքի վերաբերյալ: Եռակողմ հանդիպումից հետո, նախագահների բանակցությունները շարունակվել են նաև աշխատանքային ճաշի...
  • 05
    03, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
  • 04
    03, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ հրավիրել է խորհրդակցություն Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Երկրի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ: ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթների և Հանրապետության ղեկավարի հանձնարարականների շրջանակում 2010թ. իրականացված աշխատանքներն ու 2011թ. ծրագրերը: 2010թ....
1
...
1119
1120
1121
1122
1123
1124
1125
1126
1127
1128
1129
...
1326
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: