• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 01
    11, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի նորաբաց գրասենյակ։ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել այցելության համար։ «Հայաստանը շատ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը»,- պատասխան ողջույնի խոսքում նշել է նախագահ Խաչատուրյանը։ Մարկուս Ռիտերի և Հայաստանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ նախագահը...
  • 26
    10, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ: Հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացման հեռանկարներին: Նախագահն իր խոսքում նաև բարձ է գնահատել Եվրամիության և Եվրամիության երկրների աջակցությունն՝...
  • 26
    10, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Global Gateway» համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Global Gateway» համաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Բրյուսելում ընթացող «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակում անցկացված «Թվային ենթակառուցվածքներ» խորագիրը կրող պանելային քննարկմանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը. «Նախ և առաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ ֆոն դեր Լեյենին այս կարևոր նախաձեռնության համար՝ անդրանիկ «Գլոբալ դարպասներ» համաժողովի անցկացման և մեծ թվով բարձրաստիճան...
  • 26
    10, 2023
    «ժողովրդավարական երկրները պարտավորություն ունեն միավորել ջանքերը հանուն խաղաղության և կայուն զարգացման». նախագահ Վահագն Խաչատուրյան «ժողովրդավարական երկրները պարտավորություն ունեն միավորել ջանքերը հանուն խաղաղության և կայուն զարգացման». նախագահ Վահագն Խաչատուրյան Հոկտեմբերի 25-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեռ Լեյենի անունից տրված՝ «Գլոբալ դարպասներ» ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին աշխատանքային ընթրիքին, որին ներկա են եղել համաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչները։ Զրույցի ընթացքում ՀՀ նախագահը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և այդ ճանապարհին առկա դժվարությունները։ Նախագահ...
  • 26
    10, 2023
    Նախագահը ներկա է գտնվել Սյունիքում «SMART» կրթական կենտրոններ հիմնելու մասին ԵՄ հայտարարության ստորագրմանը Նախագահը ներկա է գտնվել Սյունիքում «SMART» կրթական կենտրոններ հիմնելու մասին ԵՄ հայտարարության ստորագրմանը Բրյուսելում ընթացող «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում երկու «SMART» կրթական կենտրոններ հիմնելու համար ներդրումային դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարության ստորագրմանը: Հայտարարությունը ստորագրել են Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ...
  • 25
    10, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի ընթացքում նախագահը համառոտ զրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, որի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը: Հանրապետության նախագահը կարճ զրույցներ է ունեցել Եվրահանձնաժողովի...
1
...
118
119
120
121
122
123
124
125
126
127
128
...
1332
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: