Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
03
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտաքին գործերի նախարարությունում մասնակցել է ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների ամենամյա հավաքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտաքին գործերի նախարարությունում մասնակցել է ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների ամենամյա հավաքին: Հանրապետության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է արտաքին քաղաքական գերատեսչության հիմնական խնդիրներին ու անելիքներին: Խոսելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի եւ դրանից բխող անելիքների մասին` Սերժ Սարգսյանը նշել է. «Ավելորդ է ասել, որ տեղի ունեցածն անմիջականորեն հարվածեց Հայաստանի...
02
09, 2008
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով այսօր աշխատանքային այցով Սոչի էր մեկնել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով այսօր աշխատանքային այցով Սոչի էր մեկնել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ողջունելով Հայաստանի նախագահին, Ռուսաստանի ղեկավարը նկատել է, որ երկու երկրների նախագահների հանդիպումներն անցկացվում են կանոնավոր կերպով. «Վերջին անգամ լիարժեք շփվել ենք Մոսկվա կատարած Ձեր այցի ընթացքում: Այցը բովանդակալից էր եւ երկխոսությունն այժմ շարունակվում է»: Ռուսաստանի նախագահն իր նկատառումներն է ներկայացրել միջազգային հրատապ...
01
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Գիտելիքի եվ Դպրության օրվա կապակցությամբ
Սիրելի աշակերտներ եւ ուսանողներ, Հարգելի մանկավարժներ ու ծնողներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ: Նոր գիտելիքի եւ կրթության ձգտումը մեզանում վերածվել է ազգային բնավորության, եւ այսօր, մեր երկրի համար այս կարեւոր ժամանակահատվածում, պետությանն ու հասարակությանը վիճակված է ավելի ամրապնդել արժեքային այդ համակարգի հիմքերը, արմատավորել հարգանքը մանկավաժի ու գիտության մարդու նկատմամբ եւ ամեն կերպ սատարել կրթության ու գիտելիքի վրա հիմնված...
01
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Երեւանի թիվ 194 դպրոցի հիմնանորոգված շենքի բացումը
Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Երեւանի թիվ 194 դպրոցի հիմնանորոգված շենքի բացումը Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Երեւանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցի հիմնանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցը հիմնանորոգվել է Լինսի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
29
08, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Սոչիում Հայաստանի Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական գործակցության հետագա զարգացմանը, առաջիկայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում` Հայաստանի նախագահության ստանձնմանը վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
28
08, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Խուն Ցզիուինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Խուն Ցզիուինին: Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Պեկինի 29-րդ օլիմպիական խաղերի ընթացքում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Ըստ Սերժ Սարգսյանի, Չինաստանն ու չին ժողովուրդն արել էին հնարավոր ամեն ինչ, որպեսզի ինչպես մարզիկներն, այնպես էլ հարյուր հազարավոր երկրպագուները հիացած մնան 29-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմակերպչական...
1
...
1261
1262
1263
1264
1265
1266
1267
1268
1269
1270
1271
...
1283