Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
06
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ջոն Կիրակոսյանի 80-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ջոն Կիրակոսյանի 80-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. “Այսօր մենք նշում ենք հայ ժողովրդի արժանավոր զավակներից մեկի` 20-րդ դարի ականավոր պետական, քաղաքական ու հասարակական գործիչ, պատմաբան ու դիվանագետ Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-րդ տարեդարձը: Նա Հայաստանում պատրաստված միջազգայնագետների առաջին սերնդից էր, ով ապացուցեց, որ նույնիսկ Խորհրդային Միության կազմում հնարավոր է մշակել եւ վարել հայաստանակենտրոն եւ հայակենտրոն արտաքին քաղաքականություն` մնալով...
05
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ուսանողական խորհուրդների ղեկավարների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների ղեկավարների հետ: Ողջունելով երիտասարդ հյուրերին` Նախագահը շեշտել է Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը ուժեղ ուսանողական խորհուրդների կայացման հարցում: Ըստ Սերժ Սարգսյանի, ուսանողը սովորելու տարիների ընթացքում ոչ միայն պետք է քայլեր անի գիտության ու գիտելիքի աշխարհում, այլեւ դաստիարակվի որպես ապագայի քաղաքացի: Մեր իրականության մեջ առկա խնդիրներից...
05
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովին։ Կողմերը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ:
05
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Պրահա
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Պրահա, որտեղ կմասնակցի Եվրամիության “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովին: Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում Պրահայում տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ: Չեխիայի մայրաքաղաքում Հայաստանի Հանրապետության Նախագահը...
05
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի եւ Ռուսաստանի Առաջին տիկնայք ներկա են գտնվել “Սպարտակ” բալետի պրեմիերային
Նախագահ Սերժ Սարգսյանը, տիկին Ռիտա Սարգսյանը եւ ՌԴ Նախագահի տիկին Սվետլանա Մեդվեդեւան մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի “Սպարտակ” բալետի պրեմիերային: Այն տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի Առաջին տիկնանց բարձր հովանու ներքո: Բալետի բեմադրիչն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան եւ պետական մրցանակների դափնեկիր, աշխարհահռչակ բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը:
05
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերով հանձնաժողովի զեկուցող Ջոն Գրինվեյին
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերով հանձնաժողովի զեկուցող, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր Ջոն Գրինվեյին: Ջոն Գրինվեյն ասել է, որ Հայաստան է ժամանել` ծանոթանալու փախստականների իրավունքների պաշտպանության խնդիրներին, քանի որ պատրաստվում է ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովում զեկույց ներկայացնել Եվրոպայում երկարաժամկետ տեղահանված...
1
...
1276
1277
1278
1279
1280
1281
1282
1283
1284
1285
1286
...
1349