Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
06
04, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Դմիտրի Մեդվեդևը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը նվիրված "Մեծ քսանյակի" լոնդոնյան գագաթնաժողովի ընթացքում քննարկված խնդիրների ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Նախագահները քննարկել են հայ-ռուսական երկկողմ քաղաքական հարաբերություններին և տնտեսական...
04
04, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԻԻՀ ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով բարձրաստիճան հյուրին, Հանրապետության նախագահն ընդգծել է նրա Հայաստան այցի երկու կարեւոր առանձնահատկություն` նախ որոշակիորեն կոնկրետացվել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագիծը, ապա` այցը տեղի է ունենում Հայաստանի նախագահի` Իրան պաշտոնական այցի նախաշեմին եւ հնարավորություն է տալիս մեկ անգամ եւս խոսել երկկողմ...
02
04, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին
Նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ-ի դեկտեմբերի 27-ի հրամանագրով մարզական նշանակալի ձեռքբերումների, բռնցքամարտում ունեցած փայլուն հաղթանակների համար պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Այսօր Հանրապետության Նախագահը, հանձնելով պետական բարձր պարգեւը, շնորհավորել է անվանի բռնցքամարտիկին` վերջին տպավորիչ հաջողությունների համար եւ վստահություն հայտնել, որ Վախթանգ Դարչինյանն այսուհետ եւս կշարունակի իր հաղթարշավը: Նախագահ...
01
04, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 1-ին այցելել է Սյունիքի մարզի Սյունիք գյուղում գործող "Արմեն-Սարմեն" անասնաբուծական ֆերմա: Հանրապետության նախագահը ծանոթացել է ֆերմայի հզորություններին, գործունեությունն ընդլայնելու ուղղությամբ առաջիկա ծրագրերին, ինչպես նաեւ մասնակցել է նոր կթարանի բացմանը: Ներկայումս ընկերությունը զբաղված է սեփական կերարտադրություն կազմակերպման, կաթի վերամշակման ժամանակակից ձեռնարկության հիմնման, մեղվաբուծության զարգացման աշխատանքներով, իսկ առաջիկայում նախատեսում են ստեղծել նաեւ...
31
03, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Երկրի ղեկավարի առաջին կանգառը եղել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է ձեռնարկության աշխատանքին, արտադրամասերում կարճատեւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ: Կապան քաղաքի "Եռաբլուր" պանթեոնում Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանին եւ Արցախյան գոյամարտում անհայտ կորածների խաչքարին: Այնուհետեւ Սյունիքի մարզպետարանում կայացել է...
30
03, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԳԴՀ արտաքին գերատեսչության պետական նախարար Գերնոտ Էրլերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետական նախարար Գերնոտ Էրլերին, նրա հետ Հայաստան ժամանած Գերմանիայի Բունդեսթագի գերմանահարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ, պատգամավոր Շտեֆֆեն Ռայխեին եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան տիկին Անդրեա Յոհանա-Մարիա Վիկտորինին: Հանրապետության նախագահը չափազանց կարեւորել է Եվրոպայի առաջատար երկրներից մեկի` Գերմանիայի հետ, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների հետագա զարգացումը:...
1
...
1284
1285
1286
1287
1288
1289
1290
1291
1292
1293
1294
...
1349