Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
14
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն մեր երկրի մարզերի նախորդ տարվա սոցիալ-տնտեսական զարգացման ու իրականացված ծրագրերի ամփոփման, առկա խնդիրների վերհանման եւ առաջիկա ամիսների ընթացքում կատարվելիք աշխատանքների համակարգման ու դրանց արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերի քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահը, Հանրապետության վարչապետը, փոխվարչապետը, էներգետիկայի եւ բնական պաշարների, գյուղատնտեսության, քաղաքաշինության...
13
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Յուրի Չայկան բարձր են գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ներկա մակարդակը եւ ընդգծել ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազների կողմից այսօր ստորագրված հուշագրի կարեւորությունը: Հանրապետության Նախագահն ու ՌԴ գլխավոր դատախազը համաձայնել են, որ Հուշագրի առաջնային ուղղությունների իրականացումը կնպաստի դատախազական մարմինների գործունեության...
13
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Շեմի Ցուրին: Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ներկա մակարդակից` Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին Իսրայելում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ հարուստ ավանդույթներ ունեցող հայ-իսրայելական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն...
13
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Սփյուռքի նախարարի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Սփյուռքի նախարարը Հանրապետության Նախագահին զեկուցել է վերջին չորս ամիսների ընթացքում Նախարարության կողմից կատարված աշխատանքների, մեկնարկած ծրագրերի ու առաջիկա անելիքների մասին, որոնք մասնավորապես վերաբերում են Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խթանող օրենսդրության հետագա կատարելագործմանը, գաղթօջախների համար նպատակային մասնագետների պատրաստմանը, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք տեղեկատվական...
12
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության համագումարի ժամանակ
Հարգելի՜ տիկնայք եւ պարոնայք, Մեկ տարուց ավելի ժամանակ է անցել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախորդ համագումարից, որտեղ մեր քաղաքական կյանքում կարեւոր դերակատարություն ունեցող "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը պաշտպանեց իմ թեկնածությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններում: Մեկ տարի առաջ մենք քննարկում էինք Հայաստանի զարգացման ու առաջընթացի, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության ու ավելի լավ վաղվան հասնելու հնարավորություններն ու ուղիները: Անցած մեկ տարվա...
10
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գորան Լենմարկերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը, հարավկովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական զարգացումներին, ինչպես նաեւ Եվրամիության "Արեւելյան գործընկերությանը" առնչվող հարցեր:...
1
...
1292
1293
1294
1295
1296
1297
1298
1299
1300
1301
1302
...
1349