Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
28
03, 2009
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել օլիմպիական չեմպիոնների եւ մշակութային գործիչների միջեւ շախմատային խաղին
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մշակույթի նախարարության և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ շախմատի օլիմպիական չեմպիոնների եւ մշակութային գործիչների միջեւ անցկացված միաժամանակյա խաղին: Շախմատի օլիմպիադայի կրկնակի չեմպիոններ Տիգրան Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը միաժամանակյա շախմատային խաղ են անցկացրել Հայաստանի մշակույթի 33 գործիչների հետ:
26
03, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայտնի գործարար Լեւ Լեւաեւին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայտնի գործարար Լեւ Լեւաեւին: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամին, Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին եւ մեր երկրում "Լեւ Լեւաեւ խմբի" գործարար հետաքրքրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
25
03, 2009
Նախագահ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում ծաղիկներ է դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն եւ ծաղիկներ դրել Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին:
25
03, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Բարձր գնահատելով ՀԲԸՄ ազգանվեր եւ հայապահպան գործունեությունը, Հանրապետության նախագահն ասել է, որ միշտ էլ հաճելի է լսել նոր ծրագրերի մասին: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է Միության աշխատանքը եւ առաջիկա անելիքները: Նա ասել է, որ Բարեգործականը ձեռնարկել է նոր ծրագրեր, որոնց հիմնական նպատակը սփյուռքահայության նոր սերնդի կապերը Հայրենիքի հետ ուժեղացնելն է: Զրուցակիցները...
24
03, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության կողմից Հայաստան ժամանած խորհրդատվական խմբի անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերին եւ Եվրամիության կողմից Հայաստան ժամանած խորհրդատվական խմբի անդամներին: Հայաստան Եվրամիության խորհրդատուների խումբ գործուղելու մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ. նոյեմբերին Բրյուսել կատարած այցի ընթացքում: Խմբի նպատակն է խորհրդատվական օժանդակության տրամադրել ՀՀ պետական մարմիններին ու գերատեսչություններին` քաղաքական եւ...
20
03, 2009
ՀՀ քաղաքական կուսակցությունների նախագահների հետ քննարկում` "Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը" թեմայով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ քաղաքական կուսակցությունների նախագահներին հրավիրել է երկրորդ թեմատիկ խորհրդակցությանը` "Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը" թեմայով: Երկրի ղեկավարն իր բացման խոսքում ասել է. "Այս ձեւաչափով մեր երկրորդ հանդիպումն է: Հիշում եք, առաջին հանդիպման թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ընթացքն էր: Հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը, ովքեր ասելիք ունեին, այդ հնարավորությունը ստացան, ովքեր խնդիրներ ունեին բարձրացնելու, այս դահլիճում այդ...
1
...
1297
1298
1299
1300
1301
1302
1303
1304
1305
1306
1307
...
1361