Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
07
12, 2008
Նախագահ Սարգսյանը Գյումրիում մասնակցել է 1988թ. երկրաշարժի 20-րդ տարելիցի միջոցառումներին
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիի "Յոթ Վերք" եկեղեցում ներկա է գտնվել հոգեհանգստյան կարգին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ Պատարագին: Տեղական ժամանակով ժամը 11.41-ին` ճիշտ այն պահին, երբ 20 տարի առաջ տեղի է ունեցել ահավոր ողբերգությունը, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել էր Լռության րոպե՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի: Հանրապետության նախագահը մասնակցել է նաեւ երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման...
06
12, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգեւներ
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին հրամանագիր է ստորագրել 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Իվանի ՌԻԺԿՈՎԻՆ"Հայաստանի Ազգային հերոս" Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու մասին` հանձնելով նրան Հայրենիքի...
06
12, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը` ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ, հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Հանրապետության նախագահի խոսքով, այն փաստը, որ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական 15-րդ նիստն ամբողջությամբ նվիրված է 1988թ. երկրաշարժի 20-ամյա տարելիցի հիշատակի արարողություններին, եւս մեկ անգամ փաստում է երկու երկրների ու ժողովուրդների միջեւ...
06
12, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի օրակարգում քննարկվել են Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում Հայաստանի "Գործողությունների ծրագրի" 2007-2008 թթ իրականացված աշխատանքներին, առաջիկա երկու տարիների գերակա խնդիրներին ու առաջնահերթ միջոցառումներին վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդի նիստում քննարկված հաջորդ խնդիրը վերաբերել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցության շրջանակում Հայաստանի Հանրապետության...
05
12, 2008
Աշխատանքային խորհրդակցություն` առեւտրային բանկերի ղեկավարների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցության է հրավիրել հայաստանյան առեւտրային բանկերի ղեկավարներին: Երկրի ղեկավարն ասել է, որ խորհրդակցության նպատակը համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացման պայմաններում անելիքների ճշգրտումն է` բնականաբար, հաշվի առնելով նաեւ բանկային համակարգի կարծիքը: Անդրադառնալով այս ընթացքում համակարգի գործունեությանն, Հանրապետության նախագահն ասել է."Ի պատիվ մեր բանկերի, մենք կարողացանք առանց լուրջ վնասների դիմակայել ճգնաժամի առաջին ալիքին: Կարծում...
05
12, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի նախկին վարչապետ, Ռեգիոնների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի նախկին վարչապետ, Ռեգիոնների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչին: Նա Հայաստան է ժամանել 1988թ. երկրաշարժի 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Վիկտոր Յանուկովիչը 1988թ. ղեկավարել է "Դոնբաստրանսռեմոնտ" արտադրական միավորումը, որը երկրաշարժից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել փրկարարական եւ վերականգնողական աշխատանքներին: Հանրապետության նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Վ. Յանուկովիչին` Սպիտակ քաղաքի...
1
...
1296
1297
1298
1299
1300
1301
1302
1303
1304
1305
1306
...
1340