Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
07
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ
Անվտանգության քաղաքականության հարցերով 45-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մյունխենում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպումն ընթացել է ջերմ, կառուցողական եւ գործնական մթնոլորտում: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ...
07
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենի անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովում
Հարգելի պարոն Բիլդտ, Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Մյունխենի անվտանգության հարցերով այս հեղինակավոր համաժողովում եւ խոսել մեր տարածաշրջանի մասին, ներկայացնել մեր տեսանկյունը, որովհետեւ վստահ եմ, որ տարածաշրջանում կան նաեւ այլ տեսակետներ. տարածաշրջան, որը վերջին երկու տասնամյակի ընթացքում կրկին հայտնվել է պետությունների, միջազգային կազմակերպությունների, վերլուծաբանների ու առաջատար լրատվամիջոցների օրակարգում: Ավելի քան 70 տարի...
07
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մյունխենյան իր կեցավայրում փետրվարի 7-ին ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին: Տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ: Ալի Բաբաջանը Հայաստանի Հանրապետության Նախագահին այցելել է Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլի հանձնարարությամբ:
06
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնություն` Անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան 45-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:
05
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն ՀՀ Ոստիկանության պետի տեղակալի սպանության առնչությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանի սպանության առնչությամբ: Անդրադառնալով տեղի ունեցած ոճրագործությանը, Հանրապետության Նախագահը նշել է, որ Մոսկվայից անընդհատ կապի մեջ է եղել խորհրդակցության մասնակիցների հետ եւ տեղյակ է դեպքի քննության ընթացքին: Նախագահ Սարգսյանը պահանջել է առավել մանրամասն հաշվետվություն ներկայացնել այս պահի դրությամբ հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների,...
04
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի` վաղը կայանալիք արտահերթ նիստերին: Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում եւ դիտորդի կարգավիճակ ունի Եվրասիական տնտեսական ընկերակցությունում: Հանրապետության Նախագահի...
1
...
1301
1302
1303
1304
1305
1306
1307
1308
1309
1310
1311
...
1357