Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
18
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Պաշտոնավարության հարյուր օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում իմ գործունեության հարյուր օրը: Հարյուր օր, որն ընդամենը խորհրդանշական առիթ է` ամփոփելու արված աշխատանքները, եւս մեկ անգամ նախանշելու մեր պետության զարգացման առաջնայնությունների օրակարգը։ Անցած հարյուր օրվա ընթացքում իմ գործունեության նպատակն է եղել անդրադառնալ մեր հարյուր հազարավոր հայրենակիցների սպասելիքներին, հույսերին ու պահանջներին, հիմքեր ստեղծել այն փոփոխությունների շարունակության համար, որոնք մեր...
18
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպման է հրավիրել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008թ. ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների նախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպման է հրավիրել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008թ. ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների նախագահներին: Երկրի ղեկավարը նախ հետաքրքրվել է, թե քննական գործընթացն անխոչընդոտ, արդար եւ բարձր մակարդակով ու կազմակերպված անցկացնելու համար հանձնաժողովների ղեկավարներն ի՞նչ խնդիրներ ունեն եւ ինչպիսի՞ օժանդակություն են ակնկալում: Սերժ Սարգսյանն առաջնային է համարել քննությունների ողջ ընթացքի հրապարակայնության ու...
18
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է մի խումբ հնագետների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է մի խումբ հնագետների հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում հնագիտության զարգացմանն, այդ ոլորտում կրթական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Ընդգծվել է հնագիտության նկատմամբ պետության կողմից հատուկ ուշադրության անհրաժեշտությունը: Նոր շինարարական ծրագրեր իրականացնելիս կարեւորվել է հետազոտական եւ հնագիտական կանխարգելիչ միջոցառումների անցկացումը: Առաջնային է համարվել նաեւ ոլորտի կառավարման արդիականացման խնդիրը:
15
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Հանրապետության նախագահն ասել է, որ իշխանություններն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերը եւ վճռական են դրանց իրականացման գործում: Նա ողջունել է Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից գործադրվող ջանքերը: Թոմաս Համմարբերգը երկու բանաձեւերն էլ կարեւոր սկզբնակետ համարելով, անդրադարձել է...
14
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանության աշխատակազմին: Գոհունակությամբ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դրանք կշարունակեն հաջողությամբ զարգանալ եւ ընդլայնվել:
14
07, 2008
Հուլիսի 14-ին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ջերմուկում անցկացվող համահայկական երիտասարդական «Բազե» հավաքի մասնակիցներին
Հուլիսի 14-ին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ջերմուկում անցկացվող համահայկական երիտասարդական «Բազե» հավաքի մասնակիցներին: Նախագահը զրուցել է երիտասարդների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Սերժ Սարգսյանը ծանոթացել է «Բազե-քանդակ», եւ «Բազե-նկարիչ» մրցույթներում ցուցադրված աշխատանքներին, ինչպես նաեւ ներկա է գտնվել «Բազե-բանավեճ» մրցույթին: Օրն ավարտվել է ուշ երեկոյան խարույկի շուրջ` բազեականների երգուպարով:
1
...
1313
1314
1315
1316
1317
1318
1319
1320
1321
1322
1323
...
1329