• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 03
    07, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցության ժամանակ Այսօրվա խորհրդակցությունը ես հրավիրել եմ, որպեսզի շահագրգիռ քննարկում ունենանք Ազգային անվտանգության ծառայության գործունեության վերաբերյալ: Բայց մինչ բուն քննարկմանն անցնելը, ցանկանում եմ Հայաստանի ազգային անվտանգությանն առնչվող մի քանի նկատառումներ հնչեցնել, որոնք, իմ կարծիքով, կարեւոր են ոչ միայն ձեր աշխատանքի համար, այլեւ` պետական տարբեր հաստատությունների եւ ողջ հասարակության ուժերի համախմբման տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ մեր օրերում աշխարհը արագ է փոխվում, փոխվում են նաեւ վտանգները`...
  • 03
    07, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանության աշխատակազմին: Այնուհետեւ ծավալված զրույցի ընթացքում Նախագահ Սարգսյանը կարեւորել է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացումը` դրանք դիտարկելով տնտեսական հաջողությունների, ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության համատեքստում:
  • 28
    06, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան առաջարկությունների հետ կապված հարցեր: Սերժ Սարգսյանը ներկայացրել է բանակցային գործընթացի վերաբերյալ հայկական կողմի տեսակետներն ու նկատառումները: Համանախագահները Հանրապետության նախագահին տեղեկացրել...
  • 28
    06, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Նկարիչների միություն Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Նկարիչների միություն: Միության վերանորոգված ցուցասրահներում երկրի ղեկավարը դիտել է Նկարիչների միության 75-ամյակի առթիվ բացված ցուցահանդեսը: Այնուհետեւ Հանրապետության նախագահը հանդպում է ունեցել Միության մի խումբ անդամների հետ: Շնորհավորելով նրանց` Նկարիչների միության 75-ամյակի առթիվ, Սերժ Սարգսյանն ասել է, որ տարիների ընթացքում այն դարձել է մի հավաքատեղի, ամբիոն, որը հնարավորություն է տալիս քննարկումներ կազմակերպել, տեսակետներ լսել, մտքեր փոխանակել:...
  • 27
    06, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարական Համադաշնության դաշնային խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար տիկին Միշլին Քալմի-Ռեյին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարական Համադաշնության դաշնային խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար տիկին Միշլին Քալմի-Ռեյին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Հանրապետության նախագահը գոհունակությամբ փաստել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են բավականին դինամիկ, ձեւավորված է բովանդակալից եւ ընդգրկուն օրակարգ: Ստեղծված է քաղաքական երկխոսության կայուն համակարգ, ինչին մեծապես նպաստել են վերջին տարիներին տեղի ունեցած տարբեր մակարդակի փոխայցելությունները: Ըստ...
  • 25
    06, 2008
    ՌԴ պաշտոնական այցի վերջին օրը նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ ՌԴ պաշտոնական այցի վերջին օրը նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ: Ողջունելով ՀՀ նախագահին, Բ. Գրիզլովն ասել է, որ բավական սերտ հարաբերություններ են հաստատված երկու երկրների խորհրդարանների միջեւ, երկկողմ բարձրաստիճան հանդիպումները կրում են մշտական բնույթ: Նրա խոսքով, Հայաստանում եւ Ռուսաստանում կայացած վերջին ընտրությունները նոր ազդակ կհաղորդեն հետագա գործակցությանը: Բ. Գրիզլովը կարեւորել է կողմերի համագործակցությունը միջազգային...
1
...
1317
1318
1319
1320
1321
1322
1323
1324
1325
1326
1327
...
1330
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: