Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
29
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչ, դեսպան Փիթեր Ռոզենբլատին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչ, դեսպան Փիթեր Ռոզենբլատին, կոմիտեի ռազմավարական հետազոտությունների գծով տնօրեն Բերրի Ջեյտոբսին եւ Ամերիկա-հայկական հասարակական կոմիտեի գործադիր տնօրեն Ռոսս Վարթյանին: Նախագահ Սարգսյանի խոսքով, Հայաստանը շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացմամբ եւ դրանք դիտարկում է տնտեսական հաջողությունների, ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության կարեւոր գրավական: Ներկայացնելով...
28
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված տոնախմբություններին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ պսակադրությունից հետո տեղի է ունեցել ժողովրդական տոնախմբություն եւ համերգ:
27
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ի նախագահ Անդրեյ Կոստինին: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել «ՎՏԲ Բանկ»-ի գործունեությունը մեր երկրում եւ նշել, որ իրականացվող գործնական ծրագրերն ու արդյունավետ համագործակցությունը գործընկերության դաշտն ընդլայնելու նոր հնարավորություններ են ընձեռում: Անդրադառնալով «ՎՏԲ Բանկ»-ի զարգացման առաջիկա ծրագրերին, Անդրեյ Կոստինն ասել է, որ Բանկը Հայաստանը համարում է ամենակայուն եւ հեռանկարային ներդրումային միջավայր ունեցող երկրներից...
27
05, 2008
Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 17-րդ նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը չափազանց կարեւորել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի գործունեությունը, եւ ասել, որ ի պաշտոնե որպես խորհրդի նախագահ, ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններում այդ կարեւորագույն կառույցի արդյունավետությունը բարձր լինի: «Կարծում եմ, որ մենք լուրջ անելիքներ ունենք մեր անցած ճանապարհի ամբողջական...
26
05, 2008
Շնորհվել են 2007թ. ՀՀ նախագահի մրցանակները
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մրցանակներ է հանձնել 2007թ. «Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ»-ի 13 անվանակարգերի 26 հաղթողներին: Իր ողջույնի խոսքում երկրի ղեկավարը, մասնավորապես, ասել է. «Իննսուն տարի առաջ այս օրերին Ղարաքիլիսայում, Սարդարապատում, Բաշ-Ապարանում տարած պատմական հաղթանակների շնորհիվ հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետականությունը: Անկախ պետականության վերականգնումը ենթադրում է նաեւ ժողովրդի արժեքային համակարգի, լայն առումով` մշակույթի զարգացում: Համակարգ, որ...
26
05, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Յասուո Սաիտոյին /նստավայրը` Մոսկվա/:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Յասուո Սաիտոյին /նստավայրը` Մոսկվա/: Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-ճապոնական համագործակցության ներկա մակարդակի առթիվ եւ նշել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկների հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը մտադիր է հաջորդ տարի ներկայացուցչություն բացել Տոկիոյում, ինչը լուրջ խթան կլինի երկկողմ գործակցության հետագա խորացման համար:...
1
2
3
4
...
1323
1324
1325
1326
1327
1328
1329