• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 22
    09, 2021
    Բյուրականի աստղադիտարանում կատարվող աշխատանքները հիրավի ժամանակակից գիտության կարևոր մասն են. նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ Բյուրականի աստղադիտարանում կատարվող աշխատանքները հիրավի ժամանակակից գիտության կարևոր մասն են. նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ Ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ: Ինձ համար մեծ պատիվ է լինել Բյուրականի աստղադիտարանի պատմության թեկուզ մի փոքրիկ մասը, պատմություն, որ հայ գիտական մտքի հարուստ տարեգրության անբաժանելի մասն է, պատմություն, որին առնչվել եմ իմ դասախոսական և գիտական գործունեության տարիներին: Իսկ մեր գիտական միտքն իր հերթին եղել է համաշխարհային գիտությունն առաջ մղողներից մեկը: Ես ցավով եմ այս ամենն արձանագրում...
  • 21
    09, 2021
    Դաշնակցային ոգով հարաբերությունների զարգացումը բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից. նախագահ  Սարգսյանին շնորհավորել է ՌԴ նախագահ Պուտինը Դաշնակցային ոգով հարաբերությունների զարգացումը բխում է մեր եղբայրական ժողովուրդների շահերից. նախագահ Սարգսյանին շնորհավորել է ՌԴ նախագահ Պուտինը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասվում է. «Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա: Դաշնակցային ոգով հարաբերությունների հետագա զարգացումն, անկասկած, բխում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերից: Համոզված եմ, որ անցյալ տարվա վերջին և այս տարվա տարեսկզբին բարձր...
  • 21
    09, 2021
    Մենք երբեք չպետք է դադարենք մտածել անկախության և պետականության մասին. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ Մենք երբեք չպետք է դադարենք մտածել անկախության և պետականության մասին. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով , Հայաստանի Անկախության տոնի առթիվ, պաշտպանության, անվտանգության, իրավապահ, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի և այլ ոլորտների ներկայացուցիչներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել պատվավոր կոչումներ: Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ և կամավորականներ պարգևատրվել են հետմահու:...
  • 21
    09, 2021
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ Սիրելի' հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի' քաղաքացիներ, Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակը: Լրանում է բարդ ու ճգնաժամային իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ ու մարտահրավերներ: Լրանում է աղետաբեր պատերազմի տարելիցի նախօրյակին, հազարավոր երիտասարդների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների անորոշ ճակատագրերի, մեր հոգու և մարմնի չսպիացող վերքերի, ընդհատված երազանքների պայմաններում:...
  • 21
    09, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված միջոցառմանը Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված միջոցառմանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: 
  • 21
    09, 2021
     Նախագահ Արմեն Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության ու պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին Նախագահ Արմեն Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության ու պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած ու Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին: Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների և արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված հերոսների շիրիմներին: Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի Ազգային...
1
...
206
207
208
209
210
211
212
213
214
215
216
...
1293
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: