Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
23
02, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդե Լամավանսան (նստավայրը՝ ք. Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և արդյունավետ գործունեություն մաղթել՝ ակնկալելով, որ նա իր կարողություններն ու փորձառությունը կծառայեցնի երկու երկրների միջև կապերի զարգացմանը: Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ նախագահ...
23
02, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ճապոնիայի կայսերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսերը: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները կշարունակեն խորանալ և ընդլայնվել: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիայի կայսերը և կայսերական ընտանիքին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
22
02, 2021
Հանրապետության նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում անհետ կորածների մի խումբ ընտանիքների անդամների հետ
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը և աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ այսօր հանդիպել են արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ: Նախագահի աշխատակազմի ղեկավարին և աշխատակիցներին մանրամասն ներկայացվել են առկա խնդիրներն ու մտահոգություններն, ինչպես նաև որոնողական աշխատանքների ընթացքը: Հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված խնդիրների մասին այնուհետև զեկուցվել է նախագահ Արմեն Սարգսյանին: Առաջիկայում նախատեսվում է նաև...
18
02, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլիին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավանդական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև նոր խթան կստանան և առաջիկայում ավելի կզարգանան: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բիձինա Իվանիշվիլիին մաղթել է քաջառողջություն և...
17
02, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին: Ողջունելով նախարար Մորթընի աշխատանքային այցը Հայաստան՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու երկրները փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն: Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին:...
17
02, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է առաջիկայում հրավիրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի կողմից իրականացվող և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ Արցախում հումանիտար օժանդակության նախագծերը: Նախագահ Սարգսյանը կարևորել է աշխարհասփյուռ հայության հանգանակած և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած միջոցների արդյունավետ,...
1
...
259
260
261
262
263
264
265
266
267
268
269
...
1278